|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաշինգտոնը կանխել է թուրքական արտադրության 30 ATAK հարվածային ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին, որոնք այժմ, ամենայն հավանականությամբ, կստանա Չինաստանը. հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պատժամիջոցները։
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ներկայացուցիչը ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է, որ Թուրքիան և Պակիստանը 2018-ին համաձայնագիր են ստորագրել 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, որը Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման համար: Դրա գումարը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար:
Այնուամենայնիվ, պայմանագրի կատարումը հետաձգվել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու մերժման պատճառով, այն բանի համար, որ Կոնգրեսը արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը` ստիպելով նրան հրաժարվել Ռուսաստանից գնված Ս-400-ներից: Թուրքիան ցանկանում է սկսել ուղղաթիռների շարժիչների իրնարտադրությունը:
«ԱՄՆ-ն արգելափակել է Պակիստանին մարտական ուղղաթիռների՝ մեր նախատեսվող վաճառքը: Սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ քննարկվող մրցույթը կուղղվի Չինաստան, իսկ ԱՄՆ-ը պարտված դուրս կգա»,- ասել է Քալընը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: