կարևոր
970 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 16:27
Քաղաքական

Անձի վրա մաքուր ջուր լցնելու համար մեղադրանք առաջադրած անձի´ք, աթոռով խփող փոխխոսնակի պահով բան չունե՞ք ասելու․ փաստաբան

Անձի վրա մաքուր ջուր լցնելու համար մեղադրանք առաջադրած անձի´ք, աթոռով խփող փոխխոսնակի պահով բան չունե՞ք ասելու․ փաստաբան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ գրելով․

«44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, անձի վրա մաքուր ջուր լցնելու համար մեղադրանք առաջադրած անձի´ք, աթոռով խփող փոխխոսնակի պահով բան չունե՞ք ասելու»։

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար։

Մեղադրանքներից մեկը կապված էր 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ։ Ըստ իրավապահների՝ Գալեյանը ջուր էր լցրել նկարահանում իրականացնող անձի գլխին, ինչից հետո վիճաբանություն և ֆիզիկական բախում էր տեղի ունեցել։

Գալեյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 6-ին։ 2025 թվականի հունվարին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել՝ նշանակելով երկու տարվա ազատազրկում։

Գարիկ Գալեյանը չէր ընդունում առաջադրված մեղադրանքները, իսկ նրա պաշտպանական կողմը քրեական հետապնդումը համարում էր քաղաքական՝ այն կապելով զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիաներին նրա ակտիվ մասնակցության հետ։