Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ամփոփեց ԱԺ ընտրությունները:
«Ելք»-ի պարագայում մի քանի ուժեր համախմբվեցին` ստեղծելով նոր քաղաքական միավորում, որը սկզբի համար բավական լավ ներկայություն ապահովեց խորհրդարանում:
«Ես անձամբ մեծ ցավ եմ զգում, դրա մասին ասել եմ ընտրություններից առաջ, որ չհաջողվեց ընդգծված ազատական ուժերի միավորումը: եթե ՀԱԿ-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ն էլ համախմբվեին «Ելք»-ի շուրջը, ապա աջ ուժերն էլ ավելի մեծ ներկայացվածություն կունենային Ազգային ժողովում»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կշարունակի քաղաքական համագործակցությունը ՀՅԴ-ի հետ, նա պատասխանեց. «Ես ունեմ իմ տեսակետը` նոր Սահմանադրությունը, նոր ԸՕ-ն և այլ բարեփոխումները իրականացան ՀՅԴ-ի հետ` նախաձեռնելով ու իրականացնելով դրանք: Այդ համատեղ աշխատանքը լավ հենք է նոր խորհրդարանում ևս համատեղ աշխատելու համար: Կարծում եմ` դրանից առաջին հերթին կշահի մեր պետությունը, և եթե մենք ՀՅԴ-ի հետ նոր կոալիցիա կազմենք, կարծում եմ, դա կլինի հօգուտ մեր պետության, մեր ժողովրդի: Դա կլինի կայունության համար լավ հիմք, հատկապես, որ նոր Սահմանադրությունը որոշ դեպքերի համար պարտադրում է ԱԺ պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկություն»: