կարևոր
3943 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-12 11:45
Քաղաքական

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում․ Էդուարդ Շարմազանով

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից  չի բխում․ Էդուարդ Շարմազանով

ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ,Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«1974-ից Կիպրոսի մի մասը օկուպացրել են թուրքերը,իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։

Նենց որ,իզուր սին հույսեր մի փայփայեք։

Սա մեծ բլեֆ է։

Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։

Ասեց ՝վիճակը վատ է։

Ասեցի ՝ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։

Ասեց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով,Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ,կարծում եմ ՝ՌԴ-ն։

Ասեցի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։

Չարեց։

Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը,Շուշին ու հազարավոր նոր զոհեր։

ՆԱՏՕ-ն ,ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնեն,ոչ էլ՝ հիմա են օգնելու։

Արեւմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից,բայց երկուսն էլ աչքիս՝ «թարս կապույտ» են լինելու։

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։

Հասկացեք վերջապես։

Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»։