|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանն իր մոտ էր կանչել էներգետիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին և ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, որպեսզի ընդհանուր հայտարարի գան գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հանձնարակականի կապակցությամբ և ներկայացնեն ժամանակացույց:
Վարչապետի մոտից դուրս գալուց հետո Yerkir.am-ը հարցրեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանին, թե ի՞նչ որոշվեց, ի՞նչ ժամկետներում են պատրաստ ներկայացնել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ առաջարկությունները: Նախարարը պատասխանեց. «Կյանքը ցույց կտա»:
Նա, ինչպես միշտ, լրագրողներին հորդորեց ժամկետների վերաբերյալ իրեն հարցեր չտալ, սակայն հույս հայտնեց, որ սակագները կարող են նվազել, որովհետև նոր զարգացումներ են ընթանում: