կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-14 18:48
Սպորտ

Թե ինչպես կազդի Թուրքիան, ցույց կտա ժամանակը

Թե ինչպես կազդի Թուրքիան, ցույց կտա ժամանակը

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը կմիանան նաև ազատ ոճայինները: Հավաքականի կազմը ընտրելու կարգի, ծագած խնդիրների ու սապասելիքների մասին haysport.am-ի լրագրողի հետ զրույցում պատմեց Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

 

 -Ի՞նչ սպասելիքներ ունեք այս կազմից, կարո՞ղ են մեր ըմբիշները այսօրինակ բարդ պայքարում մեդալների հավակնել:

 

-Լավ սպասելիքներ, իհարկե կան: Սակայն գործը ցույց կտա: Մեդալների հույս ունենք հատկապես 55, 66, 74 և 84 կգ  քաշային կարգերում` չնայած մրցակցությունը շատ ուժեղ է:

 

-Ո՞ր քաշային կարգերում մարզիկներ ընտրելիս բարդություններ առաջացան:

-60 կգ քաշային կարգում Հայաստանի 1-ին համարը` Արթուրը Առաքելյանը, վնասվածք ստացավ, 2-րդը` Տերտերյան Աշոտը, վերջին օրերին  նույնպես վնասվածք ստացավ: Եվ այժմ քաշային այս կատեգորիայում հանդես կգա Սանոյան Նարեկը:

 

-Իսկ, որքանո՞վ է Սանոյանը պատրաստ, և ի՞նչ փորձի հիման վրա նրան ընտրեցիք:

- Ճիշտ է առաջին անգամ է մասնակցում այսպիսի առաջնության, սակայն հնարավորություն ունի լավ տեղ զբաղեցնելու: Վերջերս  Լեհաստանում  կայացած միջազգային մրցաշարում 5-րդ տեղը զբաղեցրեց, սակայն հաղթեց Վրաստանի 1-ին համարին և շատ ուրիշ ուժեղ մարզիկների, ովքեր մասնակցելու են աշխարհի առաջնությանը, դրա համար էլ իրեն նպատակահարմար գտանք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Haysport.am-ում: