Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կասկածո՞ւմ եք՝ ըստ Yerkir.am-ի այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսերը։
Նա ասաց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի։
Ռոբերտ Քոչարյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ համագործակցության ձեւաչափի մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է: Հետագայում ի՞նչ կարգի համագործակցություն կլինի՝ դեռ չենք խոսում: Եկեք դա չքննարկենք»:
«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի հնարավոր մասնակցությամբ ձայնագրության մասին հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ընդհանրապես աբսուրդի ժանրից էր նրա ձերբակալումը:
«Չեմ կարծում, որ այստեղ որեւէ հիմք կար ձերբակալության: Ինքն իր կարծիքն է ասել, եւ այդ տեսանկյունից չեմ կարծում, որ որեւէ ճնշման արտահայտություն է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի՝ լռության օրվա խախտման մասին Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Բարեբախտաբար, ԿԸՀ-ն արձագանքեց այդ խախտմանը: Կարծում եմ, սա ցույց է տալիս այս իշխանության դեմքը, որ որեւէ հարգանք չունեն օրենքի նկատմամբ, չեն ունեցել այս 3 տարվա ընթացքում եւ շարունակում են չունենալ նույնիսկ ընտրության օրը»:
Հետընտրական հնարավոր զարգացումների մասին հարցին ի պատասխան Քոչարյանը հորդորեց իրադարձություններից առաջ չընկնել՝ ընտրություններից հետո կերեւա:
Մանրամասն՝ տեսանյութում․