|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վերջին ամիսներին Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մի շարք անձինք, ովքեր ծագումով Թուրքիայից են, չեն կարողացել մուտք գործել Թուրքիա: «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հաստատել է այս մասին մամուլում հրապարակված տեղեկությունները:
Ըստ Ermenihaber-ի՝ Շեֆերը նշել է, որ իրենց լուրեր են հասել որոշ դեպքերի մասին, երբ Թուրքիայի իրավասու մարմիններն արգելել են Գերմանիայի քաղաքացիություն ունեցող անձանց մուտքը երկիր: Խոսնակը նշել է, որ ԱԳՆ-ն այժմ զբաղվում է այդ խնդրով: Շեֆերը նաև նշել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում այս պահին առկա լարվածության պատճառով խնդրին լուծում գտնելը այնքան էլ հեշտ չի լինի:
Գերմանիայում Ալևիական միությունների ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Ուֆուք Չաքըրը ևս հավաստել է, որ իրենք տեղեկացվել են բազմաթիվ նմանատիպ դեպքերի մասին: Չաքըրը հայտնել է, որ այն քաղաքացիները, ում մուտքը Թուրքիա արգելվել է, հիմնականում քրդեր և ալևիներ են: