Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հայտնի դարձավ, որ ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» ռուսաստանցի կիսապաշտպան Միխայիլ Կովալենկոն եւ ռուսաստանցի մարզիչ Ռոման Մոնարյովը բաց կթողնեն շվեդական «Կալմարի» դեմ հուլիսի 27-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը, որը տեղի կունենա Շվեդիայում։ Պատճառը նրանց ազգային պատկանելիությունն է։
«Այո, մեր խաղացողներին դարձյալ թույլ չտվեցին, քանի որ Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն է տրամադրում շվեդական վիզաներ։ Մենք դիմել ենք այլ դեսպանություններ, բայց նրանք ասացին, որ չունեն իրավունք, իսկ լեհական դեսպանությունում հրաժարվեցին ընդունել մեր ռուսաստանցիների փաստաթղթերը, քանի որ դա նրանց պետական քաղաքականությունն է»,- այս մասին ռուսական championat.com-ին ասել էր Արթուր Սողոմոնյանը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Հայտնի է, որ շվեդական Կալմարի կազմում հանդես են գալիս Թուրքիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստ՝ Դենիզ Հյումմեթը։
Արդյո՞ք թուրքական շահերը սպասարկող ՀՀ իշխանությունները կունենան համարձակություն և պատասխան միջոցառումներ կկիրառեն շվեդական ակումբի նկատմամբ՝ արգելելով այդ ակումբի թուրք ֆուտբոլիստի մուտքը երկիր։