Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով հայտնել է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:
Այսինքն՝ Վրաստանը տարանցիկ ճանապարհ չի տրամադրել հիշյալ մեքենաներով բարձված բեռնատարների համար: Ս. Հարությունյանը ցուցադրել է ՈՒԱԶ-ներով բեռնված մի քանի խոշոր բեռնատարներ, որոնք, ըստ իր մեկնաբանության, Վրաստանի կողմից մուտքի արգելքների հանդիպելով՝ հետ են վերադառնում Ռուսաստան:
Ենթադրվում է, որ շտապ օգնության այդ ՈՒԱԶ-ները գնվել են Ռուսաստանի հայության կողմից և, որպես հումանիտար բեռ, ուղարկվում էին Հայաստան:
Ստորև ներկայացնում ենք վերոնշյալ տեսանյութը:
Տես նաև՝ Ինչ կարելի է Ադրբեջանին, չի կարելի Հայաստանի՞ն. Վրաստանի երկինքը փակ է միայն Հայաստանի համար