կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 22:00
Աշխարհ

Աշխատունակությունն իմ գլխավոր հայկական հատկանիշն է. Ազնավուր

Աշխատունակությունն իմ գլխավոր հայկական հատկանիշն է. Ազնավուր

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը «Չաստնի կորեսպոնդենտ»-ին տված հարցազրույցում խոստովանել է՝ աշխատունակությունն իր գլխավոր հայկական հատկանիշն է:

«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես քրտինքին եմ հավատում: Ես որպես վարպետ մշակում եմ ամեն մի բառը, հղկում եմ ամեն մի արտահայտությունը: Եթե ինձ օրեր, շաբաթներ ու ամիսներ է պահանջվում անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն որոնում եմ այն»,- պատմել է Ազնավուրը: Նա խոստովանել է, որ չի վախենում ռիսկից և ամեն անգամ մարտահրավեր է նետում ինքն իրեն:

«Ես ամեն անգամ ռիսկի եմ գնում, բեմ բարձրանալով 92 տարեկանում՝ համերգն անցկացնելով առանց ընդմիջման և առանց մի կում ջրի: Եվ դա դեռ հաշվի չառած երկար ժամեր տևող ավիաուղևորությունները: Ես մինչ օրս մարտահրավեր եմ նետում ինքնս ինձ»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ մտադիր է այցելել այն երկրներ, որտեղ չի եղել համերգներով, օրինակ, Չինաստան կամ Հարավային Կորեա:

Շանսոնյեն խոսել է նաև Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին: «Մեր ծնողների ճակատագիրն ու նրանց վարքագիծը օրինակ դարձան մեզ համար: Նրանք հաճախ էին հիշում Կոստանդնուպոլսից փախչելիս իրենց կյանքը փրկած իտալացի նավապետի քաջությունն ու բարությունը: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը լսեց հայերեն խոսակցությունն ու վազեց նրանց ետևից: Սակայն նավապետը պաշտպանեց ծնողներիս»,- ասել է Ազնավուրը:

Նա հավելել է, որ ընտանեկան հարաբերությունները միշտ սերտ են եղել: Ես սկսեցի զրոյից, ամեն ինչ ստիպված էի ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն: Այն ժամանակ ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները շատ համեստ էին, ես ստիպված էի վաղ հեռանալ աշակերտական սեղանից: Եվ այդ պահից ստիպված էի ամեն ինչ ինքնուրույն ուսումնասիրել կյանքում»,-ասել է Ազնավուրը: