Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շառլ Ազնավուրը Մարսելում հանդիպել է Պրովանսի դասախոսների հետ: «Երկիր մեդիա»-ն տեղականում է, որ 92-ամյա արտիստն ասել է, որ Մարսելի հետ իր հանդիպումը շատ վաղուց է եղել: Նաև նշել է, որ չի ընդունում, երբ իրեն անվանում են Ֆրանսիայի հայ: «Ես ֆրանսիացի եմ՝ հայկական ծագումով: Այդուհանդերձ, մի բան պարզ է` մի կաթիլ հայկական արյունն էլ հերիք է, որպեսզի հայ լինեք»,- ասել է Ազնավուրը:
Ըստ նրա` այսօր, բացի համր դերից, այլ դերի առաջարկ ինքը չի ընդունի: «Տարիքի հետ հիշողությունս այլեւս նույնը չէ, եւ ես հրաժարվում եմ դերերից, քանի որ հուշարարի հետ պետք է գործ ունենամ»,- ասել է Ազնավուրը:
Նա ընդգծել է, որ երբեք չի հրաժարվել երկրպագուների հետ շփումներից, մնացել է նույն հասանելին, մեկ էլ չի մոռացել թշվառությունը: «Ես ինտելեկտուալ չեմ: Նույնիսկ չգիտեմ՝ խելացի՞ եմ, բայց մասնագիտական ինտելեկտ ունեմ: Չափազանց զգույշ եմ իմ երգերի բառերի նկատմամբ: Դուք երբեք չեք կարող իմ մի բառը փոխարինել մեկ ուրիշով»,- ասել է նա: