|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
RFI միջազգային ֆրանսիական ռադիոկայանը հաղորդում է պատրաստել այն մասին, թե Ֆրանսիայում բնակվող հայերը ում են ցանկանում տեսնել որպես երկրի հաջորդ ղեկավար: Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի լիազորություններն ավարտվում են 2017թ.:
Ռադիոկայանի հարցադրմանը պատասխանել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
«Հայկական համայնքի մասին չի կարելի ասել, որ այն ինտեգրված է կամ ձուլված: Այն ֆրանսիական է: Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ ֆրանսիացիներ հայկական ծագմամբ: Ես երկու երկիր ունեմ՝ Հայաստան և Ֆրանսիա. մի տարբերությամբ միայն՝ ես ավելի լավ խոսում եմ ֆրանսերեն: