|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Twitter սոցիալական ցանցը հրապարակել է 2016 թվականի «թափանցիկության զեկույցը»:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը Twitter-ում բովանդակային արգելափակման պահանջների թվով:
Թուրքիայի դատարանները 6 ամսվա ընթացքում բովանդակության արգելափակման 844 դիմում են ներկայացրել: Բացի այդ` Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել նաև Twitter-ի օգտատերերի հաշիվներն արգելափակելու պահանջների թվով: Համաձայն զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Թուրքիան ներկայացրել է օգտատերերի հաշիվներն արգելափակելու 8417 պահանջ, որոնցից միայն 290-ն են բավարարվել: