|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է դեկտեմբերի 13-ին «Քաղաքական բարեփոխված կուսակցություն», «Քրիստոնեական միություն», «Գյուղացի-քաղաքացի շարժում» և Սոցիալիստական կուսակցությունների խմբակցությունների կողմից ներկայացված միջնորդությունը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Նիդերլանդների Խորհրդարանը համապատասխան քննարկումը կատարելուց հետո, հաստատում է, որ Ադրբեջանը անտեսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը շրջափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության հետ կապող միջանցքը և ընդհատել է գազի մատակարարումը, Հաստատում է, որ տարածքում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորքերը չեն միջամտում, որի պատճառով մարդկային աղետալի իրավիճակ է հասունանում Լեռնային Ղարաբաղում, Հայցում է կառավարությանը ձգտել Եվրոպական Խորհրդում միասնական կոչով հնդես գալու, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության դեմ և վերացնի միջանցքի շրջափակումը», - նշված է հայտարարության տեքստում։