|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Թվիթեր»-ի թափանցիկության զեկույցի համաձայն, որը պատրաստվում է տարին 2 անգամ, 2018 թ. երկրորդ կեսին գրառումներ հեռացնելու պահանջով Թուրքիան առաջինն է. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Կազմակերպությունը հայտնում է, որ Թուրքիան «Թվիթեր»-ի օգտատերերի վերաբերյալ ամենաշատ տեղեկություններ պահանջող երկրներից է, սակայն այդ պահանջները երբեք չեն բավարարվել:
2018 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառող զեկույցի համաձայն` Թուրքիան, բացի գրառումների հեռացման համար 597 դատական որոշումներից, 4417 այլ իրավական պահանջներ էլ է ուղղել: Թուրքիայի պահանջների արդյունքում 72 թվիթերյան էջ է փակվել, 355 թվիթ էլ` հեռացվել:
5014 պահանջ ներկայացրած Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը` 3344 պահանջ: «Թվիթեր»-ը շեշտում է, որ գրառումների հեռացման պահանջների 74 տոկոսը գալիս է Թուրքիայից և Ռուսաստանից: