Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
««Վարչապետին, ով իր նախկին հայտարարություններում նշել էր, որ նման 32 գյուղ կա, ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանը պարտավորություններ ունի վերադարձնել Ադրբեջանի ութ գյուղերը», նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է պահանջների ցուցակ հրամցնել, Հայաստանն էլ միակողմանի զիջումներով միայն ավելացնում է ցուցակում ներառված պահանջների թիվը։ Մինչդեռ այս ամենը կարելի է կանխել, փոխել ու շրջել ընդդեմ Ադրբեջանի, դրա համար պետք է ունենալ հստակ տեսլական, ռազմավարություն ու դա իրագործող պետականամետ ու պրոֆեսիոնալ կառավարություն»։