Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական քարոզչություն է իրականացնում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում: Նա ապարանցիների հետ հանդիպման ընթացքում էլ շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում ապրող քաղաքացին ճկված չլինի վարկերի բեռի տակ, պետք է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր անել:
«Խնդիրը մենք ենք, մեր երկիրն է, մեր օրենքները, ուրեմն պետք է հնարավորություն տանք համակարգ փոխել, օրենքներ փոխենք, պայման ստեղծենք: Ոնց որ մարդը իր սեփական ունեցվածքի հետ է վարվում, այնպես էլ բյուջեի հետ պետք է վարվի»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «Ես չեմ ասում ձեր ձայնը տվեք ինձ, տեղյակ եմ, որ դաժե մի ընտանիքում են իրար մեջ կռվում, թե որ մեկն ում ձայն տա: Կենտրոնացեք, էսօր հնարավորություն ա տրված` առանց արյան գնաք ընտրության՝ մի օրով հինգ տարվա համար»:
Նա նաև շեշտեց, որ այն գործիչները, ովքեր որևէ բան չեն կարող փոխել երկրում, պետք է իրենց տեղը զիջեն կարող ուժերին: «Ով կարա անի, նա պետք ա անի: Էսօր մարդն ուզում ա պատգամավոր դառնա, գնում ա ընդեղ, մենակ կնոպկա սղմող ա, ասեմ` որոշում էլ չի կարա կայացնի, այլ պետք է մեզ տաք 50 պլյուս մեկ, որ որոշում կայացնենք, օրենք փոխենք, համակարգ փոխենք»,- հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի ղեկավարը, ապա հորդորեց. «Ոչ մեկի խոսքերին մի հավատացեք, լեզվի տակ փուշ չկա, բոլորն էլ կարող են ճարտար խոսել, կարևորը պետք է մարդու արածին ու գործունեությանը նայել»: