Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօրը հյուսիսային Արցախի ինքնապաշտպանության ժամանակ զոհվեցին մեր դաշնակցական ընկերները, որոնց թվում էր նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկեր Արթուր Կարապետյանը. հերոս հայորդու հիշատակի օրը նրա անունը կրող պուրակում տեղի ունեցող միջոցառման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, ազատամարտիկ Հակոբ Դաշյանը՝ հավելելով, որ իրենք վերադառնալու են և՛ Գետաշեն, և՛ Մարտունաշեն, վերադարձնելու են և՛ Շուշին, և՛ Արցախի բոլոր շրջանները:
Հիշեցնենք՝ ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի և նրա զինակից ընկերների՝ Սիմոն Աչիկգյոզյանի (Դեդ), Արթուր Կարապետյանի, Վալերի Նազարյանի և Զարզանդ Դանիելյանի նահատակության օրն է: Նրանք զոհվեցին Հյուսիսային Արցախում՝ Գետաշեն-Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ուժային կառույցների աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) կողմից Արցախը հայաթափելուն ուղղված «Օղակ» գործողությունը կանխելիս:
Խորհրդանշական այս օրը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակը կրկին մարդաշատ էր. հերոսի հարազատների, դաշնակցական ավագ ընկերների շարքում էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետ, 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Ղազարյանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է լինել այն կառույցի անդամ, որին ժամանակին անդամակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արթուր Կարապետյանը:
«Արթուր Կարապետյանն ու ազատամարտի իր ընկերներն իրենց սխրանքով ու թողած ժառանգությամբ մեզ համար լավագույն ուղենիշն են: Մեզ ու հաջորդ սերունդների համար նրանք գծել են այն ճանապարհը, որով պետք է գնանք մենք իբրև դաշնակացական երիտասարդներ»,- օրվա խորհրդին անդրադառնալով նշեց Տարոն Ղազարյանը:
«Տղերքը հող էին ազատագրել, հող էին հետ բերել, որով հպարտ էինք, իսկ էսօր էս հիմար վիճակն է, այնպիսի ապրումներ են, կարծես Արթուրի զոհվելու առաջին տարին լինի»,- հիշատակի օրվան նվիրված իր խոսքում նշեց ազատամարտիկի եղբայրը՝ Գագիկ Կարապետյանը՝ դառը մտորումների մեջ փաստելով, որ եթե իր եղբայրը ողջ լիներ, ապա հաստատ այս ամենի մեղավորներից մեկին խփած կլիներ:
Գագիկ Կարապետյանը ևս եղբոր և «Օղակի» մյուս զոհերի հետ միասին եղել է Հյուսիսային Արցախում, սակայն Թաթուլ Կրպեյանը նրան ուղղաթիռով հետ է ուղարկել՝ նշելով. «Գագիկ ջան, մենք հինգ եղբայր ենք, դուք՝ երկուսը, գնա, տանը մնա»:
Օրվա խորհրդի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում.