կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-20 19:35
Քաղաքական

Քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում արեք առավելագույնը. Վլադիմիր Գասպարյան

Քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում արեք առավելագույնը. Վլադիմիր Գասպարյան

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային  վարչությունների պետերն ու տեղակալները, հայտնում են ոստիկանությունից:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը:

Ոստիկանության պետը կարևորել է ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:

Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է նաև գործնական պարապմունքների միջոցով  «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթներին տիրապետելու և դրանց լիարժեք կիրառման անհրաժեշտությանը:

Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչը հնարավոր է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման, թերացումները բացառելու դեպքում:

Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ոլորտների պատասխանատուներին տրվե;լ են կոնկրետ հանձնարարականներ: