|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը։ Այս մասին այսօր հանրային վայրերում մոտ 2 ժամ քարոզարշավ իրականացնելու ավարտին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ»,- հայտնեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալ և Սահմանադրական փոփոխություններին հանրաքվեին «Այո»-ի օգտին քվեարկել։
«Ես բոլոր քաղաքներում ելույթ եմ ունենալու և մանրամասն ներկայացնելու եմ այս հարցը, ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը»,- ասաց նա։