կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-12 21:23
Քաղաքական

Չտա Աստված. Վլադիմիր Գասպարյան

Չտա Աստված. Վլադիմիր Գասպարյան

Փետրվարի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: police.am կայքի համաձայն` խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ փետրվարի 1-ից առաջնորդական իր ծառայությանը համատեղ ստանձնել է ՀՀ ոստիկանության հոգևոր պատասխանատուի պաշտոնը: Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ Վեհափառ հայրապետի այդ ձեռնարկը ամենայն աջակցություն և օժանդակություն կստանա ոստիկանական ողջ համակարգի կողմից:



Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է անել առավելագույնը ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն պահպանելու, օրինախախտումները և հակահասարակական այլևայլ դրսևորումները բացառելու համար:

 

«Չտա Աստված, որ կրիմինալը գլուխ բարձրացնի: Չտա Աստված, որ արկածախնդիրները որոշեն էս կամ էն թեկնածուի օգտին անօրինական գործողություններ անել»,- նշել է Գասպարյանը: