կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 18:35
Իրավական

Մենք էլ էինք ծեծում, ջարդում, ստորացնում. Վլադիմիր Գասպարյան

Մենք էլ էինք ծեծում, ջարդում, ստորացնում. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԳԱԼԱ-ի խնդրանքով գնահատելով «Բերկուտի» հատուկջոկատայինների գործողությունները Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ, դրանք անվանել է լկտիություն:

 

«Աստված ասում է՝ մի' դատիր, եւ ես այնտեղ չեմ, եւ ես չգիտեմ, ես էլ գիտեմ այնպես, ինչպես դուք գիտեք՝ ինչ է կատարվում: Իհարկե, ամեն ինչ վատ է… Քաղաքացին է ոստիկանին հարվածում, խփում, կրակում, եւ, իհարկե, վատ է, որ ոստիկանությունն է դա անում: Հենց դրա համար եմ ես ասում, որ, չարությանը չարությամբ պատասխանելով, հաղթում է չարը: Ուկրաինան մեծ երկիր է, միգուցե նման ախմախություն իրեն իրավունք չունի թույլ տալու, բայց մենք փոքր երկիր ենք, եւ մենք իմաստուն պիտի լինենք: Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն.. Ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին: Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը… Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե, անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… Ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան: Իհարկե, վատ ա… Այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելինե'րս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել…»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:  

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: