|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահակահ ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այդ միջոցները 2024 թվականի ընտրական ցիկլում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ծախսվել են թեկնածուների, կուսակցությունների և քաղաքական ամենատարբեր հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ, կա 11 000 քաղաքական խումբ։
Ծախսերի ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, կապված է գովազդի, «հանգանակության հուսահատ կոչերի և ընտրողների դռներն անվերջ թակելու հետ»: Ընդ որում, այդ ոլորտում ամենամեծ ջանքերը գործադրվել են տատանվող նահանգներում, որոնք էլ, փորձագետների կածիքով, կորոշեն նախագահական ընտրությունների ելքը։
Գովազդային արշավներն Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում գործում են շուրջօրյա։ Դասական նախընտրական պաստառներին և հեռուստատեսային գովազդին ավելացել են թվայինները, հատկապես՝ սոցիալական ցանցերում։
Պետական բարձրագույն պաշտոնի համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի պայքարի ելքը կորոշվի նոյեմբերի 5-ին: