կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-22 19:23
Հասարակություն

ՊՆ-ն ու ոստիկանությունը միացնենք իրար. Վլադիմիր Գասպարյան

ՊՆ-ն ու ոստիկանությունը միացնենք իրար. Վլադիմիր Գասպարյան

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց «Վարչապետի գավաթ» ամենամյա ֆուտբոլային մրցաշարը: Եզրափակիչում մրցում էին ՊՆ-ի եւ ոստիկանության թիմերը:

 

Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակի ընթացքում թիմերից ոչ մեկը գոլ չխփեց եւ միայն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթող ճանաչվեց ՊՆ-ի թիմը:

 

Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամեն կերպ ջանում էր, որ մրցաշարի հոբելյանական հինգերորդ տարում հաղթող ճանաչվի ոստիկանության թիմը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում նա չհերքեց մեր ունեցած տեղեկություն, ավելին` հաստատեց, որ ոստիկանության թիմին հանձնարարել է լավ պարապել: Մեր լրագրողի դիտարկմանը, թե անգամ ստիպել է մարզումները տեսանկարահանել եւ իրեն ցույց տալ, ոստիկանապետը շփոթված պատասխանեց. «Հա՞, տե՞նց բան եմ ասել»:

 

«Բանակն ունի ուժեղ ոստիկանություն, իսկ ոստիկանությունն ունի ուժեղ բանակ, հաղթել ենք մենք»,- ավելացրեց ոստիկանապետը:

 

Մրցանակաբաշխությունից հետո թիմերը սկսեցին լուսանկարվել իրենց ղեկավարների հետ, ինչը, կարծես, Վլադիմիր Գասպարյանի «սրտով չէր»: «ՊՆ-ն ու ոստիկանությունը միացնենք իրար»,- ասաց նա` նկատի ունենալով միասին լուսանկարվելը: