կարևոր
886 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-09 17:23
Աշխարհ

Պուտինը եւ Փեզեշքիյանը կարող են կոտրել Բայդենի «խաղը» Մերձավոր Արեւելքում

Պուտինը եւ Փեզեշքիյանը կարող են կոտրել Բայդենի «խաղը» Մերձավոր Արեւելքում

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է՝ Պուտինն առաջին անգամ հանդիպում կունենա Իրանի նախագահի հետ Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ կմասնակցի «ժամանակների եւ քաղքակրթույթունների փոխկապակցվածությունը խաղաղության եւ զարգացման հիմքն է» միջազգային համաժողովին: Հավանական է՝ դա կլինի իրանական կողմի հետ բանակցությունների շարունակությունը՝ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի վերջերս Թեհրան կատարած այցի արդյունքներով, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական գործընկերոթյան մասին պայմանագրի նախապատրաստամն հետ կապված հարցեր: Սակայն, թվում է, որ Աշխաբադում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու Մերձավոր Արեւելքում ստեղծված բարդ իրավիճակի եւ իրադարձությունների ընթացքին Իրանի ներգրավվածության քննարկմանը: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Առաջին հերթին աչքի է զարնում ռուս-իրանական երկխոսության անսովոր ինտենսիվությունը։ Միայն սեպտեմբերին Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցչները մի քանի այցեր կատարեցին Թեհրան։ Սեպտեմբերի 17-ին այնտեղ է եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, սեպտեմբերի 30-ին Իրան է ժամանել վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Երկուսն էլ ընդունվել են Նախագահ Փեզեշքիյանի կողմից։ Իսկ վերջերս Ռուսաստան են այցելել Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիյանը։ Վերջինս ընդունել է Պուտինը։ Եվ ահա պատրաստվում է նրա հանդիպումը իրանցի գործընկերոջ հետ։ Երկու երկրների միջեւ երկխոսության ակտիվացման որոշ պատճառներ մակերեսին են։ Մոսկվան եւ Թեհրանն իրականացնում են «Հյուսիս-հարավ» կոմունիկացիոն նախագիծը, եւ Իրանի շուրջ ցանկացած հնարվոր էսկալացիա կարող է խափանել այդ նախագիծը։ Այս դիրքորոշումից բխում է նաեւ Ռուսաստնի մտահոգությունն ազգային անվտանգության ամրապնդման խնդիրների վերաբերյալ՝ պաշտպանական ոլորտում ռազմավարական գործընկերության եւ ռազմական համագործակցության ամրապնդման միջոցով։ Ուստի չի կարելի բացառել՝ ինչ-որ նոր լուծումներ են պատրաստվում այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը «սասանելու» ԱՄՆ բացահայտ փորձերը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հայտարարում է՝ «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի խորացումն իբր ապակայունացնում է իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ ամբողջ աշխարհում»: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը»։ Ուստի Պուտինի բանակցությունները Փեզեշքիյանի հետ կարող են նշանակալի նշանակություն ունենալ։ Ի դեպ, հիշեցնենք, որ հետո Պուտինն ու Փեզեշքիյանը կհանդիպեն հոկտեմբերի 22-ին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքումԲացի այդ, ենթադրվում էր, որ եւս մեկ հանդիպման ընթացքում նախագահները կարող էին ստորագրել Իրանի հետ ռազմավարական գործընկերության հիմնարար պայմանագիրը», - նշել է փորձագետը:

«Դրա տեքստը համաձայնեցվել է Մոսկվայի եւ Թեհրանի ներկայացուցիչների կողմից դեռեւս հունիսին, ինչը կարող է սկզբունքային առումով փոխել իրավիճակը եւ իրադարձությունների ընթացքը տարածաշրջանում», - ամփոփել է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի