|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է մինչև վերջ գիտակցել հարցի էությունը, որը հակամարտության հիմք դարձավ, դա Արցախի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Այդ մասին ՀՀ ՊՆ ղեկավարը հայտնել է RT-ին տված հարցազրույցում:
«Ժողովուրդը ստիպված էր պայքարել: Շուշին, Ստեփանակերտը, փոքր քաղաքները ռմբահարվում և գնդակոծվում էին, և, չնայած ռեսուրսների տարբերությանը, ԼՂՀ-ի ժողովուրդը դժվար պայքարում կարողացավ պաշտպանել ինքնորոշման իր իրավունքը: ԼՂ հակամարտության լուծումը ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մեջ է`այդ պետությունը ճանաչելու ճանապարհով:
Թեև չճանաչված` ԼՂՀ-ն կարողացավ ապացուցել, որ անգամ չճանաչված լինելու պայմաններում հնարավոր է կառուցել անվտանգության, դատական իշխանության համակարգ, երկրի կառավարման դեմոկրատական ինստիտուտներ, և առանց այդ իրողությունները հաշվի առնելու` ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր չէ»,- ասել է ՊՆ ղեկավարը:
Առավել մանրամասն դիտել տեսանյութում: