Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ պահպանելու համար Իսրայելը պետք է հրաժարվի իր սխալ քաղաքականությունից՝ անկախ ձևավորված կառավարության կազմից: Այս մասին չորեքշաբթի ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Տոգոյի Հանրապետության պետնախարար, արտաքին գործերի և համագործակցության նախարար, պրոֆեսոր Ռոբերտ Դուսիի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է Anadolu- ն:
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ կառավարության ձևավորումը Իսրայելի ներքին խնդիրն է, և կարևոր է ոչ թե՝ ով կձևավորի կառավարությունը, այլ ինչպիսի քաղաքականություն է վարելու:
«Անհրաժեշտ է դադարեցնել Պաղեստինի դեմ հարձակումները: Բացի դրանից՝ Իսրայելը պետք է հրաժարվի քայլերից, որոնք կարող են խաթարել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով: Անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ գործընթացին»,- շեշտել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել հատկապես վերջերս Պաղեստինի հողերում ապօրինի հրեական բնակավայրերի թվի ավելացման վրա:
«Երեկ և այսօր նրանք կրկին քայլեր ձեռնարկեցին այս ուղղությամբ: Իսրայելը պետք է հրաժարվի այս քաղաքականությունից: Անհրաժեշտ է նաև հրաժարվել Երուսաղեմի կարգավիճակը խարխլող քայլերից»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելը պետք է հրաժարվի այս քաղաքականությունից՝ Անկարայի հետ առողջ հարաբերություններ հաստատելու համար:
«Եթե այս քաղաքականությունը շարունակվի, մենք չենք կարողանա առողջ հարաբերություններ պահպանել: Այնուամենայնիվ, եթե Իսրայելը վերադառնա խնդրի կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա, որի պարամետրերը չափազանց պարզ են, և խաղաղության գործընթացին, ինչպես նաև սկսի հարգել պաղեստինցիների իրավունքները, ավելի առողջ հարաբերություններ կստանա ոչ միայն Թուրքիայի, այլև բոլորի հետ»,- ասել է թուրք նախարարը: