կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 15:09
Աշխարհ

Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների խախտումների մեջ

Շվեդիայի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է մարդու իրավունքների խախտումների մեջ

Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն կտրուկ քննադատության է ենթարկել Թուրքիային և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մարդու իրավունքներին վերաբերող վերջին իրադարձություններից հետո: Այս մասին նա հայտարարել է SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վերջին օրերին Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին քննադատություններ են հնչում այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները սպառնացել են արգելել երկրի՝ մեծությամբ երրորդ կուսակցությունը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Դրանից ընդամենը օրեր անց երկիրը որոշեց դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից՝ էլ ավելի բորբոքելով դժգոհությունը:

«Վերջերս մենք տեսանք մի քանի դրական քայլեր Թուրքիայից, երբ գործը հասնում է Միջերկրական ծովի հարավային մասին, որտեղ մենք նախկինում պատժամիջոցներ  էինք սահմանել: Հիմա՝ ընդամենը մի քանի օր առաջ, տեղի է ունեցել երկու լուրջ խախտում այն բանի դեմ, ինչը մենք համարում ենք կարևոր՝ մարդու իրավունքներ, կանանց նկատմամբ բռնություն և այլն»,- նշել է Լինդեն: