Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ՝ Բակո Սահակյանը խոսել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ներկայությունը կայունացնող դերի, ինչպես նաև հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև խաղաղության մասին` «Gazeta.ru»-ին տված լայնածավալ հարցազրույցում։
ԼՂՀ նախագահը նշել է․ «Նման զենքի ներկայությունը կայունացնող դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում։ Պատճառը, իհարկե պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է»։
Ըստ Բակո Սահակյանի՝ ԼՂՀ-ն հանդես չի գալիս գալիս ագրեսիվ, շովինիստական և ռազմատենչ հայտարարություններով: Փոխարենը՝ պաշտոնական Բաքուն իրեն ճիշտ հակառակն է պահում:
Այսուհանդերձ Բակո Սահակյանը նշել է նաև, որ Ռուսաստանը կարևոր և ծանրակշիռ դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության կարգավորման հարցում։