կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 12:42
Քաղաքական

Եթե Բիբինը որակյալ էլեկտրաէներգիա չապահովի, ուրիշները կապահովեն. ՀՀԿ-ական

Եթե Բիբինը որակյալ էլեկտրաէներգիա չապահովի, ուրիշները կապահովեն. ՀՀԿ-ական

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի` նիստերին առանց բացատրության չներկայանալուն, նշեց, որ նրա գործողությունները պետք է վերահսկեն և համապատասխան քայլեր անեն այն մարդիկ, ովքեր Բիբինին նշանակել են այդ պաշտոնում:

«Ես չեմ կարծում, որ Բիբինը ճիշտ է վարվում, որովհետև ինքը միայն մեկ անգամ է եկել ԱԺ, հետո պարբերաբար հրաժարվել է: Նման պահվածքը պարզապես անընդունելի է: Բիբինին նշանակողները պետք է այս ամենից հետո եզրահանգումներ անեն և նրան տեղափոխեն»,- ասաց պատգամավորը` հավելելով. «ՀԾԿՀ կամ էլ ԱԺ լսումներին չգալը չեմ կարծում, որ կարող է դրական ազդեցություն ունենալ Բիբինի կամ էլ նրան նշանակողների վրա: Ովքեր, որ Բիբինին նշանակել են, պետք է կա\'մ հասկացնեն նրան, որ բոլոր հրավերները պետք է ընդունվեն, կա\'մ էլ խելամիտ բացատրություններ տալ է հարկավոր: Եթե չի կարող գալ և չունի բացատրություն, ուրեմն պետք է չաշխատի»:

Հարցին, թե նամակում նշած այն դիտարկումը, թե 6,93 դրամով սակագինը բարձրացնելը չի երաշխավորում տրամադրվող էլեկտրաէներգիայի որակը, չի՞ նշանակում, արդյոք, որ մենք առաջիկայում պետք է սպասենք հովհարային անջատումների, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Բիբինը փոխանակ նամակում նման բան նշեր, ճիշտ կլիներ` փորձեր իր համակարգում հատուկ միջոցառում ձեռնարկել, որպեսզի այս պայմաններում կարողանա մատակարարել անխափան էլեկտաէներգիա: Եթե ինքը չի կարող ապահովել, կարծում եմ, որ կգտնվի այնպիսի մարդ, ով իրենից ավելի լավ մասնագետ է և ավելի լավ կկարողանա ապահովել որակյալ էլեկտրաէներգիա»: