|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտնեց իր կարծիքը 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցության վերաբերյալ.
«Բավական բարդ է, և համարձակ որոշում է պահանջվում, որը, միևնույն ժամանակ, վտանգավոր է: Մենք գիտենք` ինչ երկրի մասին է խոսքը և վստահել, թե նրանք կապահովեն մեր անվտանգությունը, մի քիչ կասկածելի է: Միևնույն ժամանակ, մենք այդ փորձն ունենք: Այդ երկրում մասնակցել ենք Եվրոպայի առաջնության և միջազգային մրցաշարերի: Որոշումը կկայացվի, բայց, ցավոք, ունենք լավագույն մարզիկներ, որոնց ծնողները թույլ չեն տալիս իրենց երեխաներին Բաքվում մասնակցել մրցաշարերի, և դրա դեմ ոչ մի բան չենք կարող անել: Կարծում եմ, որ եթե վերջնական որոշում ընդունվի, որ պետք է մասնակցենք Եվրոպական խաղերին, ուրեմն մեր սպորտային ղեկավար կազմով պետք է լինենք մեր մարզիկների կողքին և քաջալերենք նրանց: Այնտեղ այնպիսի մթնոլորտ է ստեղծվում, որ շատ բարդ է այդպիսի բարոյահոգեբանական վիճակում փայլուն արդյունք ցույց տալ, իսկ հավաքականում չունենք այդպիսի լիդեր, ով թքած կունենա այդ մթնոլորտի վրա և կկարողանա իրեն դրսևորել լավագույն կողմերով: Ինձ համար կարևորը միայն մասնակցությունը չէ»: