|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրք ոստիկանները Կ.Պոլսում փակել են Բեշիքթաշի ճանապարհը՝ կանխելու համար մայիսմեկյան հնարավոր բոլոր դեպքերը:
Ըստ Milliyet-ի՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից Մահմուդ Թանալը փորձել է անցնել ոստիկանների շարքը, ինչը վեճի է վերածվել: Պատգամավորը հարվածել է ոստիկաններից մեկին, որը գլխի վնասվածք է ստացել: Այդ ընթացքում ձերբակալվել է նաև դերասան Էմրե Ջանփոլաթը:
Նշենք նաև, որ թուրք ոստիկանները դարձյալ օգտագործել են արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ, բազում քաղաղացիներ են տուժել:

