|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի Նիդե նահանգում գտնվող հայկական եկեղեցին (եկեղեցու անունը չի հիշատակվում) կվերածվի մանկական գրադարանի:
Ըստ Demokrathaber-ի՝ դեռևս ամիսներ առաջ դիմել են մշակույթի նախարարության՝ գրադարանների և հրատարակչությունների տնօրինությունների բաժին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքի ավարտից հետո այն, որպես գրադարան, երեխաներին տրամադրելու խնդրանքով:
Քննարկումների արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշվել է հարցը թողնել կոմիտեի որոշմանը, որի հաստատումից հետո եկեղեցին կվերածվի մանկական գրադարանի: