|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցին հայտնվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համայնքային վարչության կողմից լցված շինարարական աղբի մեջ: 1790 թ. կառուցված և այժմ ավերման վտանգի տակ գտնվող եկեղեցին, 2010 թ. գրանցվել էր որպես պատմական հուշարձան: Եկեղեցու ներսում գրությունները մաքրվել էին, սակայն եկեղեցին դարձել էր գանձագողերի զոհը:
Բնակչությունը բողոքում է, որ եթե համայնքապետարանի կողմից թաղամասերից հավաքված խիճը, ծառերի մնացորդները շարունակվեն այսպես լցվել եկեղեցու շուրջը, այն կհայտնվի աղբակույտի տակ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Evrensel.net կայքը:
Եկեղեցում գանձագողերը խոր փոսեր են փորել՝ վնասելով այն: Տարածքի սեփականատեր Սաբրի Էրգինը նշել է, որ համայնքապետարանը սպառնացել է, որ եթե Էնգինը չվերանորոգի այն, կոչնչացնի, իսկ համայնքապետարանն էլ հայտնում է, որ Էնգինը թույլ չի տալիս վերանորոգել եկեղեցին:

