կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-01 10:03
Քաղաքական

Շաքարավազը թանկացել է. Սամվել Ալեքսանյանին փող է պետք. «Հայկական ժամանակ»

Շաքարավազը թանկացել է. Սամվել Ալեքսանյանին փող է պետք. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է.«Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկացել է երեկվա դրությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով։ Երեկվա դրությամբ մեր հարևան Վրաստանում մասնավորապես Թբիլիսիի «Քարֆուր» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում 1322 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետներում(«Աշան», «Պյատորոչկա», «Պերեկրյոստոկ»...). մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում Էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոսով ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում և ԵՏՄ մեր գործընկեր Ռուսաստանում։ Սա ունի միայն մեկ տրամաբանական բացատրություն։ Շաքարի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջևում ընտրություններ են՝ փող է պետք։ Շատ փող»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։