կարևոր
1384 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 19:06
Հասարակություն

Ռուսական իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա

Ռուսական իշխանությունները Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին  հայտնում են 24News-ին մոսկովյան աղբյուրները։

Ըստ կայքի տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել օդանավակայանում ու հետո հայտնել, որ նա չի կարող մտնել երկիր։ Վերջինս վերադարձել է Հայաստան։ Թե ինչն է պատճառը, որ Ալեքսանյանին ռուսական իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր, կայքը կհայտնի առաջիկայում, սակայն, «այս արգելքը» դեռ երկար է տևելու։

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու հարսանիքի։ 24News-ը փորձել է կապ հաստատել խոշոր գործարարի ու նրա տիկնոջ հետ, սակայն վերջիններս անպատասխան են թողել հեռախոսազանգերը։

Աղբյուրը՝ 24News