կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 13:17
Հասարակություն

2016-ին էժանացել է հացամթերքը, միսն ու ձուն, թանկացել` միրգն ու շաքարավազը

2016-ին էժանացել է հացամթերքը, միսն ու ձուն, թանկացել` միրգն ու շաքարավազը

2016-ը բացառիկ տարի էր, որի ընթացքում ունեցել ենք գների անկում` դեկտեմբերին: Այսօր լրագրողներին ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Մասնավորապես, ըստ նրա, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,8 տոկոսով, իսկ պարենային ապրանքների գները ավելացել են: «Նվազել է ձվի և հացամթերքի գինը` համապատասխանաբար 0,5 և 0,2 տոկոսով: Մյուս կողմից` դեկտեմբերին արձանագրվել է մրգերի գների գնաճ, հատկապես` տեղական արտադրության մրգատեսակների: Մրգերի գնի բարձրացումը պայմանավորված է եղել մեծ թվով ներկրված այլ մրգերի գներով: Օրինակ` խնձորի գինը դեկտեմբեր ամսին ավելացել է 11,8 տոկոսով, իսկ խաղողինը` 17 տոկոսով: Ամենաշատը թանկացել է արքայանարինջը` 26 տոկոսով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց նաև, որ սպառողական շուկայում գների 1,1 տոկոս անկում է գրանցվել` տարվա կտրվածքով: 2016-ին, 2015-ի համեմատ, նվազել է հացահատիկի գինը` 3,5 տոկոսով, մսամթերքինը` 4,1 տոկոսով, ձկնամթերքինը` 5,5 տոկոսով, ձվինը` 4,4 տոկոս և բանջարեղենի ու կարտոֆիլի գինը` 8,3 տոկոսով: «Նախորդ տարվա հունվար ամսին գրանցվել էր 2,2 տոկոս գնաճ, իսկ փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ունեցանք գնանկում` 5,9 տոկոսով, սեպտեմբերից սկսած` նորից գնաճ գրանցվեց: 2016-ին ավելացել են մրգի, շաքարավազի և ոչ ոգելից խմիչքների գները»,- հայտնեց Մարտիրոսյանը: