| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի կողմից օտարերկրյա մի շարք լրագրողների սև ցուցակի մեջ ներառելու և Թուրքիայում նրանց աշխատանքին խոչընդոտելու փաստը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես, ըստ CNNTurk-ի, Թուրքիայի նման գործելաոճը քննադատության է արժանացել Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահի, Գերմանիայի արտգործնախարարության և մի շարք այլ կառույցների կողմից:
ԵԽ նախագահ Մարտին Շուլցը գերմանական Bild պարբերականի հետ զրույցում հորդորել է Թուրքիային` ձերբազատվել այդ ցուցակից՝ նշելով, որ այն հակասում է ժողովրդավարության սկզբունքներին:
Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի «Քրիստոնեա- դեմոկրատների միություն» կուսակցության անդամ, պատգամավոր Կարլ Գեորգ Վելմանը: «Եթե այդպիսի ցուցակ կա, ապա այն անհապաղ պետք է հրապարակվի»,- շեշտել է պատգամավորը:
Իսկ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը իր հերթին նշել է, որ Դաշնային կառավարությունն ակնկալում է Թուրքիայից, որ գերմանացի լրագրողների աշխատանքին այդ երկրում չեն խոչընդոտի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ գերմանական ARD հեռուստաընկերության թղթակցին չեն թույլատրել գնալ Ստամբուլ: Թղթակիցը պատրաստվում էր ռեպորտաժ անել սիրիացի փախստականների մասին: