Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի են դարձել սխեմաները, որոնցով ԱՄՆ զինծառայողները գործում են Սիրիայում, որպեսզի արդարացնեն իրենց ներկայությունն արաբական հանրապետությունում: Պենտագոնի մարտավարության մասին պատմել է սիրիական զինված ընդդիմության նախկին անդամ Հաննամ Սամիրը, նույն ինքը` Աբու Համզին. ըստ yerkir.am-ի ` տեղեկացնում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Աբու Համզին ներկայումս հատուկ պաշտպանության տակ է, նա կարևոր վկա է Դամասկոսի համար, որը կարող է պատմել, թե ինչ է կատարվում Սիրիայի հարավում: Նրա խոսքով` ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տարածքներում գրոհայինների հավաքագրելու անխափան սխեմա է գործում: Ամերիկյան բանակի հրահանգիչները նրանց ցույց են տալիս, թե ինչպես զենք կիրառել և դիվերսիաներ իրականացնել: Գրոհայիններին պայմանականորեն բաժանում են երկու խմբի` «լավ» և «վատ». մի մասին ուղարկում են արմատական իսլամականների խմբավորումները, մյուսներին` «չափավոր ընդդիմության»: Այդ ուժերի միջև իբր զինված հակամարտություն է, սակայն այդ դիմակայությունը ցուցադրական է, գլխավոր նպատակը Սիրիայի նավթային տարածքներում ԱՄՆ բանակի ներկայությունը հիմնավորելն է:
Սամիրն էլ է անցել նույն ճանապարհով: Դարձել է գրոհային Արևելյան Սուվեյդում, հետո նախապատրաստվել Հորդանանում, այնուհետև մեկնել «Սպիտակ անապատ»` Սիրիայի հարավ-արևելք, որտեղ տեղակայված են ամերիկյան «Էտ Թանֆ» ռազմակայանն ու փախստականների «Ռուկբան» ճամբարը: Այստեղ շարունակում են գործունեություն ծավելել ԱՄՆ-ում ստեղծված և նախապատրաստություն անցած «Ջեյս Մահավիր աս Սաուրա» («Հեղափոխական կոմանդոսների բանակ») խմբավորման գրոհայինները, որոնց մի մասը վերջերս հանձնվել է սիրիական իշխանություններին:
«Ամերիկացիները համարում են, որ դրանք իրենց հողերն են: Նրանք իրենց թագավորի պես են զգում: Օրինակ` կապիտան Մայքը, չնայած բոլորն էլ նույնն են: նրանք ԻՊ-ի գործակալներ են: Նրանք աշխատում են ԻՊ-ի ներկայացուցիչների հետ, պատրաստում նրանց: Մենք հանդիպել ենք ԻՊ-ականների «Էտ Թանֆ» ռազմակայանում, ես տեսել եմ նրանց «Ռուկբան» ճամբարում, նշանակում է` նրանց ստեղծել է մի կազմակերպություն»,- նշել է Սամիրը, որը դեռևս վերջերս կռվում էր «չափավոր ընդդիմության» կողմից:
Նախկին գրոհայինի ցուցմունքները հաստատում են փորձագետները, որոնք արդեն մի քանի տարի ուսումնասիրում են ԱՄՆ-ի մարտավարությունը Սիրիայում:
«Ներկայիս պայմաններում ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նրա դաշնակիցները Սիրիայից հեռանալ չեն ցանկանում, այդ պատճառով նրանց խնդիրն է Սիրիայի կառավարության համար հսկայական դժվարություններ ստեղծելն ու երկրի արագ կայունացումը չթույլատրելը»,- Վաշինգտոնի մարտավորությունն այսպես է բացատրում Հրթիռային և հրետանային գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի` տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը:
Արմատական իսլամականներին լոգիստիկա մատակարարելու մասին Հաննամ Սամիրն առանձին է պատմել: Ըստ նրա`հումանիտար օգնության փոխարեն, առանց խոչընդոտի, «Ռուկբան» ճամբարի տարածքով տեղափոխվել է զենք ու զինամթերք: «Մշտապես «Էտ Թանֆ»-ով «Սպիտակ անապատի» և Իրաքի անապատի ուղղությամբ բեռներ էին գնում: ԻՊ գրոհայինների մոտ ամերիկյան զենք էր` հակատանկային կառավարվող հրթիռներ ու գնդացիրներ»,- պատմել է Սամիրը:
Թաքնվելով «չափավոր ընդդիմության» հետևում` ամերիկացիները սկսել են ուշացնել գրոհայիններին խոստացած վճարները, երեք ամիսը մեկ են գումար տվել: Դաշնային հրամանատարների միջև պառակտում է սկսվել, և Աբու Համզին` Սամիրը, որոշել է փախչել: Գնդակոծության տակ նրա ջոկատին հաջողվել է պիկապներով փախչել դեպի կառավարական զորքերի դիրքերն ու գերի հանձնվել: