Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը՝ կարևորել է մարդկանց թրաֆիքինգի թեմայի շուրջ իրազեկման բարձրացումը՝ նշելով, որ զոհերը հաճախ չեն գիտակցում իրենց վիճակը կամ վախենում են այն բարձրաձայնել՝ խարանման և կրկնազոհացման պատճառով։ Նա ընդգծել է, որ հատկապես Ստոկհոլմյան սինդրոմի ազդեցության տակ գտնվող անձինք հակված են արդարացնելու իրենց շահագործողներին։ Հարությունյանը նաև նշել է, որ վերջին տարիներին տղամարդ զոհերի թիվն ավելացել է։ Այնուամենայնիվ, զոհերի՝ հանրային կերպով իրենց պատմությունները ներկայացնելու պատրաստակամությունը դեռ ցածր է՝ կապված հասարակության դատապարտող վերաբերմունքի և սոցիալացման դժվարությունների հետ։
Մնանրամասն՝ տեսանյութում։