Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ գործող քաղաքական իշխանությունը միշտ ցանկություն է ունեցել իրեն հնազանդեցնել դատական իշխանությունը, նորություն չէ։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Դատական շենքերը շրջափակելուց, դատավորներին հրաժարականներ պարտադրելուց հետո անցում կատարվեց քաղաքական նշանակումներով դատական համակարգը զավթելու գործողություններին, դրանից հետո որոշեց, որ իրավունքի քովի ներքո պետք է իրականացնի դատարանները անցանկալի անձանցից ազատելու գործընթաց։ Հետևանքը այն է, որ հիմա արդեն քաղաքական նշանակումներով դատական համակարգի էական մասը զավթած քաղաքականությունը պարտադրում է այսպես կոչված կարգապահական վարույթներ, որոնց հետևանքով դադարեցվում են լիազորությունները այն դատավորների, որոնք համարձակություն են ունեցել սեփական խոսքը ասելու։ Այս մարդիկ երբեք չեն վնասել դատական իշխանության անկախությունը։ Նրանք փորձել են պահել, իսկ դա անցանկալի է գործող քաղաքական իշխանություններին, նրանք փորձում են ամեն կերպ ազատվել անկախությունը պահող դատական իշխանության այս դատավորներից»,- ասաց նա։
Պատգամավորն օրինակները բերե՝ Ալեքսեյ Սուքոյանի, Սուրեն Անտոնյանի, Զարուհի Նաշքարյանի լիազորությունների դադարեցումը, առնվազն այն հրապարակված հիմնավորումները լուրջ կասկածի տեղիք են տալիս․
«Այս մարդիկ իրականացրել են արդարադատություն և եթե առանձին թերություններ են եղել, ապա անհասկանալի է, երբ նույն թվացյալ թերացման համար քաղաքական իշխանության նախընտրելի դատավորները առաջ են գնում, բայց այս մարդկանց նկատմամբ կիրառվում է լիազորությունների դադարեցման գործընթաց։
Այսօր էլ լսեցինք Արման Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվում է կարգապահական վարույթ։ Սա հերթական փորձն է քիչ թե շատ անկախ դատական համակարգի վերջնական շնչառական օրգանները փակելու ուղղությամբ։ Զորակցում ենք բոլոր այն դատավորներին, ովքեր դարձել են անարդարության զոհը, հավաստիացնում ենք, որ մի օր կվերականգնվի արդարությունը»,- ասաց նա։