|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԵԱՀԿ փորձագետներն ուսումնասիրում են Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից գերիների նկատմամբ կատարված հանցագործությունները. հայտնում է НТВ-ն:
Ըստ աղբյուրի՝ պատերազմի ժամանակ զինվորների զոհվելն ու զանգվածային հուղարկավորությունները դեռ կարելի է բացատրել, սակայն այդ գերեզմաններում հայտնաբերվում են կանանց և ծերերի մարմիններ՝ բռնության հետքերով: Նրանց ձեռքերը կապված են մեջքի հետևում, իսկ որոշ մարմիններ մասնատված են և թաղված տարբեր տեղերում:
Քաղաքացիական անձանց ձերբակալությունը գերիների հետ փոխանակելու նպատակով սովորական պրակտիկա է դարձել: Նման մարդկանց թիվը հասնում է տասնյակների, հարյուրների: Նրանցից, ուժ կիրառելով, փորձում են աշխարհազորայիններին սատարելու խոստովանություն ստանալ: Սակայն ոչ բոլորն են դիմանում խոշտանգումներին:
Դոնբասում աշխատող միջազգային փորձագետները գրանցել են գերիների բռնաբարության բազմաթիվ դեպքեր: Տուժածների թվում են եղել նաև դեռահաս աղջիկներ և տարեց կանայք:
Մի քանի ամիս առաջ աշխարհազորյաինները հայտնեցին, որ հայտնաբերել են առանց որոշ օրգանների դիակներ: Մարդկանց առևտրի հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Մադինա Ջարբուսինովան ենթադրում է, որ օրգանները օգտագործվել են վաճառքի համար: