Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանին, անշուշտ, դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից. РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը:
Հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հայտարարել էր, որ Բաքուն բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ զենքի նոր մատակարարումների վերաբերյալ և հետաքրքրված է պաշտպանական նոր համակարգերով:
«Իհարկե, մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում` Հայաստանի հետ համագործակցությամբ, որպես Մինսկի խմբի համանախագահ, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ասել է Նալբանդյանը:
Նա հավելել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար: «Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին. Հայաստանը չէ, որ սպառնում նոր պատերազմ հրահրել, Հայաստանը չէ, որ հպարտանում է իր ռազմական բյուջեի թվերով ու գնվող զենքի քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը: Ինչի՞ն է դա հանգեցնում, ականատես եղանք անցյալ տարավ ապրիլին: Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և նոր լարումներ, նոր պատերազմ չթույլատրելու համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: