Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով` ոստիկանության Լոռու մարզի վարչության պետ Անուբախ Համբարյանն իր մոտ է կանչել ոստիկանության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության պետ Կառլեն Մարգարյանին եւ ասել, որ վերջինս իրեն դուր չի գալիս:
Մեր աղբյուրը հայտնում է, որ վարչության պետը նրան ոստիկանության Սպիտակի բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ Արտյուշա Հարությունյանով փոխարինելու մտադրություն ունի: Ի դեպ, վերջինիս նկատմամբ բազմաթիվ ծառայողական քննություններ են նշանակված եղել, նույնիսկ պաշտոնն են իջեցրել, եւ պաշտոնի առաջխաղացումը ձգձգվել է Վանաձորի մաքրման կայանի հետ կապված քրգործի պատճառով:
Արտյուշա Հարությունյանին այժմ փորձում են միանգամից առաջ տանել: Չնայած անչափահասների տեսուչի աշխատանքից միանգամից քրեական հետախուզության ոլորտ մտնելը մի քիչ անհասկանալի է, բայց մյուս կողմից` հասկանալի է, որ սկզբից Սպիտակի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանի (մականունը «Շայբա») հավատարիմ ենթակային են տանում Վանաձորի ոստիկանության բաժին, որ հետո Շահվերդյանին բերեն Վանաձորի ոստիկանության բաժնի պետ: Խոսակցություններ են շրջանառվում, որ նրա պաշտոնավարման ժամանակ նա եւ նրա հետ կապված մարդիկ իրենց նյութապես ավելի լավ են զգում: