կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 12:04
Քաղաքական

Մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից. Նալբանդյանի հարցազրույցը` Коммерсантъ-ին

Մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից. Նալբանդյանի հարցազրույցը` Коммерсантъ-ին

Մեզ չի կարող դուր գալ, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից. ռուսական Коммерсантъ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչպե՞ս կմեկնաբանեք  ՌԴ ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը, թե «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին սպառազինության ցանկացած մատակարարում իրականացվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը» հարցին ի պատասխան, նա ասել է. «Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու և նոր սրացում թույլ չտալու համար։ Վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս ավելացրել է իր ռազմական ծախսերը: Այն, որ Ռուսաստանը, որպես զենքի խոշորագույն արտադրող, դրանք վաճառում է տարբեր երկրների, բնական է։ Սակայն մենք չենք կարող հիացմունք ապրել դրանից, որ Ադրբեջանը զենք է գնում՝ գրեթե ամեն օր սպառնալով պատերազմ սկսել։ Եվ մեզ չի կարող դուր գալ, որ զենքերը գնվում են մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում Հայաստանի հետ, այդ թվում` ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցության համար»։