|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իհարկե, չի կարելի ասել, որ Հայաստանին դուր է գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց, հավանաբար, դա բիզնեսի և առևտրի հարց է. BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում և, համապատասխանաբար, Ռուսաստանից գնում ու ստանում զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրների, երևի նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է և, իհարկե, շատ ակտիվ սպառազինությունների շուկայում։ Սակայն մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ դաշնակցային են, դա նույնպես շատ բան է նշանակում»,- ասել է նա։
Տեսանյութը` այստեղ: