Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արմեն Մարտիրոսյանը չգիտի, թե «Ժառանագություն»-ում ինչպես են վերաբերվել Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը: Բնականաբար, կես ժամվա մեջ կուսակցությունը չի հասցրել քննարկել նրա այդ քայլը. Yerkir. am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք նրա հետ ճանապարհ ենք անցել, հարգանքով պետք է մոտենանք նրա որոշմանը, բայց ես համաձայն չեմ, որ կուսակցությունը հեռացել է իր սկզբունքային գաղափարական մոտեցումներից»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով` այն անձինք, ովքեր հիմնադրել են «Ժառանգությունը» և առաջին օրից դրել են հենքը, գաղափարական, սկզբունքային մոտեցումները, նրանք մնում են «Ժառանգություն»-ում: «Ժառանգությունը» ինչպես եղել է հայրենիքի և ժողովրդի շահերը հետապնդող կուսակցություն, այդպիսին էլ մնացել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն»-ում պատահական մարդ չէր և հենց կուսակցության դեմքն էր, Մարտիրոսյանն արձագանքեց. «Մեր կուսակցության մեջ պատահական մարդիկ գոյություն չունեն, եթե կուսակցության մեջ 2003 թ.-ից պատահական մարդիկ լինեին, 2008 թվականին Զարուհի Փոստանջյանը կուսակցության անդամ չէր դառնա, մինչև այդ չէր համաձայնի, որ «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դառնար»:
Մարտիրոսյանը նշեց նաև, որ ընթացքում որոշ մարդիկ միանում են, որոշներն էլ դուրս են գալիս կուսակցությունից, ինչին նա շատ նորմալ է նայում, բայց, ըստ նրա, հիմնական կորիզը ինչպիսին եղել է, այդպիսին էլ մնում է:
Մեր պնդող հարցին` իրենց չե՞ն մտահոգում Զարուհի Փոստանջյանի դիտարկումները, պատասխանեց. «Չի մտահոգում, որովհետև որևէ սկզբունքային գաղափարական փոփոխություն «Ժառանգություն»-ում չկա»:
Վերջում Մարտիրոսյանը հավելեց. «Բոլոր այն անձինք, ովքեր կուսակցության հիմքը դրել են, ովքեր ծրագրային դրույթները ներդրել են, ովքեր աշխատանքի և պայքարի սկզբունքները ներդրել են, բոլոր այդ անձինք մնում են կուսակցությունում: Զարուհի Փոստանջյանը կուսակցության հիմնադիր չի եղել, երբ Զարուհի Փոստանջյանը եկել է կուսակցություն, կուսակցությունն արդեն ուներ պայքարի ուղի, և այդ պայքարի ուղին շարունակվում է, ի՞նչ խնդիր կա»:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը` իր այդ քայլը հիմնավորելով, որ «Ժառանգությունը» հրաժարվել է իր սկզբունքային գաղափարախոսությունից: