Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ ՀՀ քաղաքացիների բողոքին էր միացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` իր փոքր երեխայի ձեռքը բռնած:
Yerkir.am-ի այն հարցին` չի՞ վախենում, որ հրմշտոցի մեջ կտուժի երեխան, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ոչ, չեմ վախենում, երեխայի հետ եմ եկել, որ, ընդհակառակը, ոստիկանները չհրմշտեն»:
Նա նաև նշեց, որ այս բողոքը վերաբերում է նաև ոստիկաններին, որովհետև նրանք սոցիալապես ծայրահեղ վիճակում են գտնվում, և նրանց ընտանեկան բյուջեին է վնաս լինելու էլեկտրաէներգիայի թանկացումը, ուստի նրանք պետք է միանան ժողովրդին: «Ոստիկանապետն այստեղ պետք է լինի ու հսկի իր ոստիկանների գործողությունները»,- հավելեց նա:
Նշենք, որ, չնայած Զարուհի Փոստանջյանի բացատրությանը, բողոքի ակցիայի ժամանակ, երբ սկսվեց հրմշտոց ոստիկանների ու քաղաքացիների միջև, հրմշտոցի մեջ ընկավ նաև Զարուհու երեխան, նա վախից լաց էր լինում: Դիտեք Yerkir.am-ի տեսանյութը: