Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Փետրվարի 19-ը ՀՀ-ում նաեւ Գիրք նվիրելու օր է համարվում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը նշեց, որ նախարարությունը, օրվա հետ կապված, մի շարք միջոցառումներ է իրականացնելու: Մասնավորապես` վաղը մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարաններում եւ գրադարաններում լինելու են շնորհանդեսներ, խաղեր, գրքի նվիրատվություններ:
«Օրինակ` Խնկո Ապոր գրադարանում փետրվարի 19-21-ը լինելու է միջոցառումների շարք. վաղը կցուցադրվեն Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը, տեղի կունենա երաժշտական վիկտորինա` «Թումանյանը եւ երաժշտությունը» խորագրով, ինչպես նաեւ մանուկների հետ կանցկացվի գրական խաղ` «Թումանյանը խաղերի մեջ» խորագրով: Գրադարանում իրականացվող միջոցառումների շարքին են միացել «Զանգակ» եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները»,- ասաց Սերոբյանը:
Իսկ Քոչարի եւ Չարենցի թանգարաններ մուտքը վաղը գրքով է լինելու: Քոչարի թանգարանում կլինի ցուցադրություն` Քոչարի ստեղծագործությունների վերատպություններով հրատարակված գրքերի, իսկ Չարենցի թանգարանում` թանգարանին մակագրված եւ նվիրված գրքերի:
Սերոբյանը տեղեկացրեց նաեւ, որ նախարարությունը վաղը Դսեղի միջնակարգ դպրոցին պետպատվերով հրատարակված 100 անուն գիրք կնվիրի: